Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ասում են...

Ասում են...
11.08.2009 | 00:00

...թե մարզերում ընդդիմության կազմակերպած վերջին հանդիպումները հետևանք են Հայ ազգային կոնգրեսի ներսում ստեղծված ոչ միանշանակ կացության։ Ըստ շրջող լուրերի, ՀԱԿ-ի մի քանի կուսակցություններ Լևոն Տեր-Պետրոսյանին հասկացրել են, որ կոնգրեսը, ըստ էության, մատնված է անգործության։ Եվ եթե այսպես շարունակվի, իրենք հարկադրված կլինեն վերանայել իրենց մասնակցությունն այս քաղաքական շարժմանը։

Դիտվել է՝ 5188

Մեկնաբանություններ